ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չեն հուշում վարչապետին՝ ցավակցություն հայտնել, բա որ կատաղի». Ավ. Իշխանյան
23:24, 15.08.2022 | mamul.am
4752 | 1

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո, տարբեր երկրների ղեկավարներ ցավակցություններ հայտնեցին, բացի․․․ բացի Հայաստանի իշխանություն կոչվածներից։ Հակառակը, նրանք՝ վարչապետ կոչեցյալ, թե պսևդոնախագահ, շնորհավորհանքներ են հղում այլ երկրների ղեկավարներին, նրանց տոների կապակցությամբ։ Սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը, այդ թվում հայրենակիցների, իրենց համար ոչինչ են, նրանք զոհված լինեն հայրենիքի համար, թե իրենց ապիկար կառավարման հետևանքով։ Նաև պատկերացնում եմ, որ որևէ մեկը համարձակություն չի ունեցել հուշել վարչապետ կոչեցյալին ցավակցություն հայտնել, բա որ կատաղի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր