ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանը չունի մեծ ծավալի աղետների հետևանքների հաղթահարման նվազագույն անհրաժեշտ սարքավորումներ». Նարինե Դիլբարյան
02:08, 17.08.2022 | mamul.am
2012 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Եվ, ավաղ, այսպես՝ հերթական սգո օրը մեզ համար ապահովված է, ընդ սմին համոզված եմ, որ «Սուրմալու»-ի՝ դեռևս լիովին չբացահայտված աղետի զոհերի հիշատակը չէ, որ պետք է միայն սգանք, սգալու ենք նաև Քաշաթաղի հանձնումը՝ Բերձորի ու Աղավնոյի, Սուսի նվաստ «ընծայաբերումը», ալիև-փաշաևա զույգին ի սպաս, օգոստոսի 26-ին վերջինիս ծնունդն է, ասում են: Պատահաբար, թե հատուկ, հրդեհներ Հայաստան-Արցախ այս միջանցքում ևս ցոլանում են, մահվան ենք մատնում ոչ միայն մեր քաղաքացիների կյանքերը, այլև հող հայրենին՝ իր բոլոր բուն և հարակից նյութական ու հոգևոր, բարոյական արժեքներով: Բայց այս համատարած սգո, հանձնում-պարտությունների համապատկերում ուզում եմ մի քանի կարևոր արձանագրումներ առաջ քաշել, մտածենք, սգից պատվով դուրս գալու միակ ուղին ոչ թե ողբն է, այլ հետագա աղետների կանխման ուղիների մշակումը: Եվ այսպես.

Ա. Պատերազմների ու երկրաշարժների գոտում գտնվող Հայաստանը չունի մեծ ծավալի տարերային, մարդածին կամ տեխնածին, ռազմական աղետների հետևանքների հաղթահարման նվազագույն անհրաժեշտ սարքավորումներ և միջոցներ՝ անհրաժեշտ քանակի ամբարձիչներ, ուղղաթիռներ, հատուկ ձայնորսիչ սարքեր և անգամ հատուկ վարժեցված շներ, որպեսզի հնարավորինս արագ բացեն փլուզումների տարածքները, վերևից և ներքևից մարեն հրդեհները, դուրս բերեն տուժածներին, ահավոր է, երկրորդ օրվա վերջին միայն 30 տոկոսն ենք աղետի տարածքի բացել:

Այդ ուղղությամբ ինչո՞ւ առաջնահերթ ծրագրեր չկան: Աժ, կառավարության, ՏԻՄ մեքենանների իբրև հնացած համակազմը չեն մոռանում թարմացնել, իսկ սրա համար ե՞րբ են միջոցներ հատկացվելու:

Բ. Արտակարգ իրավիճակների հաղթահարման մասնագետների սուր պակաս կա, ռազմական գործի կազմակերպիչների ևս, քննիչ հանձնաժողովներ կան, կարող են նորերն ստեղծվել, բայց ինչո՞ւ չենք մտածում արտաքին գործերի գերատեսչության և ԱԱԾ ոլորտներում ձախողումների պատասխանատուների մասին, դիվանագետների, անվտանգության ծառայության աշխատակիցների ոչ գրագետ քայլերի կամ դրանց բացակայության պատճառով մենք կորցնում ենք անվերականգնելի արժեքներ՝ քաղաքացիների կյանքերը և հայրենի հողը, կենսական տարածքը, այն արևը, որի տակ պետք է ապագա լիներ: Գուցե հերթական քննիչ հանձնաժողով է պետք ստեղծել՝ հետաքննելու ԱԳՆ և ԱԱԾ աշխատողների վարքագիծը մեր այս կորուստների իրական և համակարգային մեղավորներին ու պատասխանատուներին հրապարակային բացահայտելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր