ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Դեռ որքան շուկաներ կան Երևանում, որ պոտենցիալ տեխնածին աղետների օբյեկտներ են». Արշալույս Մղդեսյան
16:48, 16.08.2022 | mamul.am
2363 | 0

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ ցնդվում է՝ ոնց կարելի է թույլ տալ հրավառությունների էդ կարգի մեծ պահեստ Երևանի ամենաբանուկ առևտրի կենտրոններից մեկում: Էն էլ անվտանգության ու հակահրդեհային կանոնների նման կոպիտ խախտումների պայմաններում: Նույնն է, որ մայրաքաղաքի կենտրոնում մեծ ռումբ դնես ու «русская рулетка»-ի սկզբունքով սպասես աղետին: Ու աղետը չուշացավ:

Դեռ որքան շուկաներ կան Երևանում, որ պոտենցիալ տեխնածին աղետների օբյեկտներ են` «Գում», «Գնունի», «Մալաթիա» և այլն: Հիմա պետք է հետևություններ անել, բոլոր վտանգավոր օբյեկտները գույքագրել, ստուգել, փակել ու կարճ ժամանակ տալ սեփականատերերին հակահրդեհային ու անվտանգության համակարգերը կարգի բերելու համար: Էս հարցում ոչ մի ներում-բեկում չպետք է լինի: Առևտրականների վնասները, հարկ եղած դեպքում, կարելի է ինչ-որ չափով փոխհատուցել` սոցիալական լարվածություն թույլ չտալու համար:

Լուրջ վերանայել, վերակազմակերպել ճգնաժամային բոլոր ծառայությունների աշխատանքները: Պարբերաբար անցկացնել, ոչ թղթի վրա պծիչկի համար, այլ իրական վարժանքներ իրականության մոտ ճգնաժամային պայմաններում: Անհետաձգելի քայլեր ձեռնարկել` բարձրացնելու մարդկանց շրջանում քաղաքացիական պաշտպանության, ճգնաժամային իրավաիճակների վերաբերյալ գիտելիքներն ու տարրական հմտությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր