ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այդ ահազանգերի կազմակերպիչները լավ չեն ուսումնասիրել հայոց պատմությունը». Լևոն Բարսեղյան
14:24, 16.08.2022 | mamul.am
4964 | 1

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Ես շատ հավանական եմ համարում, որ Երևանի մետրոպոլիտենի և այլ օբյեկտների ականապատման մասին կեղծ ահազանգերը կազմակերպողները նպատակ ունեն հանրային դժգոհություն հարուցել իշխանությունների դեմ, այն հաշվով, թե՝ տեսեք չեն կարողանում կարգուկանոն ապահովել: Եթե ենթադրությունս ճիշտ է, ապա անտեղի ջանք է արածները, մենք վաղուց տեղյակ ենք, որ կառավարման համակարգում բառդակ է, ամեն օր նորանոր ապացույցներ ենք ստանում: Դեռ չի լսվել ու չի լսվելու հանրային պահանջ իշխանություններին հեռացնելու իշխանությունից հենց այդ ահազանգերի բերումով քաղաքը կաթվածահարելու պատճառով: Այդ ահազանգերի կազմակերպիչները լավ չեն ուսումնասիրել հայոց պատմությունը ու տեղյակ չեն ամենայն հայոց հարմարվողականության ցուցանիշով մեր համաշխարհային ռեկորդակիր լինելու մասին:

Իսկ եթե ենթադրությունս սխալ է, ապա կարող է բթացման գործընթաց լինել՝ մի օր իսկապես մի բան պայթեցնելու և իսկապես իրար խառնելու նպատակով: Էն վախկոտ հովվի պատմության պես, որ ամեն օր սարից գոռում է, թե հասեք՝ գելն եկել, ոչխարն է ջարդում, գեղացիք ամեն անգամ ելնում հասնում են սար, տեսնում են՝ բան էլ չկա, մի օր իսկապես վրա են տալիս, գեղացիք ալարում են ելնեն սար, գելն իսկապես գզում է հոտը: Մենակ թե չգրեք՝ էնա՝ «Սուրամլուն» պայթեցրին, կբլոկեմ:

Ավելի ախմախ սցենար էլ կարող է լինել, մի օր ռազմավարական դաշնակիցն ասում է՝ մեծաթիվ հպատակ ունեմ ձեր կողմերում (ու միայն վերջերս եկածները չեն, այլև իր անձնագրով բազմաթիվ հայորդիք), չեք կարողանում անվտանգություն ապահովել, հմի էլ ես էմ ապահովելու, կողքի քաշվեք:

Բայց ես հակված եմ մնում առաջին տարբերակին: Մնում է ծնրադիր աղոթել, որ իշխանությունը նման ահազանգերի կառավարման ավելի իմաստուն լուծումներ գտնի: Մի գառ ինձնից»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր