ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Մի քանի տարի առաջ արագ բացահայտվում էր և պատժվում». Նաիրի Հոխիկյան
16:30, 16.08.2022 | mamul.am
4111 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մի քանի տարի առաջ, երբ մեկը սխալվեր ու կեղծ ահազանգ տար ռումբի մասին, արագ բացահայտվում էր և պատժվում։

Այսօր կեղծ ահազանգերը դարձել են սովորական բան, գրեթե ամեն օր Երևանի մետրոն, օդանավակայանը և այլ ռազմավարական օբյեկտներ դադարեցնում են աշխատանքը ռումբի մասին տեղեկության պատճառով։

Ու երբ պարզվում է, որ ոչինչ չկա, որևէ մեկը չի բացահայտվում ու ոչ մեկը չի պատժվում։

Երկու հետևություն.

1. Հայաստանի անվտանգային կառույցներն այնքան են թուլացել, որ ի վիճակի չեն բացահայտել հանցագործներին։

2. Կեղծ ահազանգերն արվում են ՀՀ իշխանության հետ համագործակցությամբ, հետևաբար ոչ ոք հանցագործներին չի բացահայտում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր