Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։ |