ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ազգային ժողովի շենքը պայթեցնել պատրաստվող քաղաքացին հայտնաբերվել է
16:12, 16.08.2022 | mamul.am
6411 | 0

Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:
Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:

Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր