ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+5 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Ո՞ր մեկդ գիտի՝ քաղաքի ո՞ր մասում կա, ասենք, ներկերի մեծ պահեստ». Նիկոլայ Թորոսյան
18:42, 16.08.2022 | mamul.am
3099 | 0

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրավառությունները պետք ա արգելել անկախ էս ողբերգությունից, բայց տեղի ունեցածում մեղավոր չի պայթուցիկը, ինչպես Բեյրութի պայթյունում մեղավոր չի սելիտրան, ու եթե մեր մոտ, ասենք, բենզակալոնկա պայթեր, մեղավոր չէր լինի բենզինը։ Մեղավոր են նրանք, ովքեր թույլ են տալիս շենքերին կպած բենզալցակայաններ կառուցել, ու ովքեր չեն ստիպում դրանք տեղափոխել այլ վայրեր։ Նրանք, ովքեր քաղաքի բանուկ ու մարդաշատ հատվածում պայթուցիկի մեծ պահեստ են տեղակայել։ Հիմա ո՞ր մեկդ գիտի՝ քաղաքի ո՞ր մասում կա, ասենք, ներկերի մեծ պահեստ, որի հրդեհի ժամանակ հարյուրավոր մարդիկ թունավոր ծուխ չեն շնչի։ Կարճ ասած, հրավառությունների արգելքի մասին խոսակցությունները ու խոստումները ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ողբերգության հետ, քանզի կարար պայթեր կամ հրդեհվեր ինչ ասես, ուր ասես։ Ու եթե, ԵԹԵ - ՍԱ ԲԱՆԱԼԻ ԲԱՌՆ Ա, իշխանությունը հույս ունի պրծնի պայթուցիկի արգելքով, դա ընդամենը նշանակում ա, որ իրանք արդեն, կներեք, դրել են ողբերգության վրա էլ, ապագա ողբերգությունների կանխարգելման վրա էլ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր