Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։ |