ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«ԱՄՆ դեսպանատունը մի քանի անգամ հուշեց. «Սուրմալու»-ի պայթյունը մեկնարկն էր». Հովհաննես Իշխանյան
20:18, 16.08.2022 | mamul.am
8015 | 1

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «ԱՄՆ դեսպանատունը մի քանի անգամ հուշեց, որ աղետ ա սպասվում մեզ մոտ։ Հսկվում էին մետրոները, պետական կառույցները։ Անընդհատ ահազանգեր էին լինում։ Քաղաքացիներն ահազանգում էին, որ ադրբեջանցիները ազատ ելումուտ ունեն Հայաստանում։
Այս ամենից հետո, ովքեր, որ հավատում են, թե հայերի անփութությունն էր պայթյունի պատճառը, և իբր դավադարության տեսություն է պայթյունի պատճառն ուրիշ տեղ տեսնելը, նրանք այդ դավադրության համակարգի մաս են կամա, թե ակամա։
Սուրմալուի պայթյունը մեկնարկն էր։ Այժմ Թուրքիան ունի անթիվ քանակությամբ աղետներ իրագործելու հնարավորություն Հայաստանում, այն բանից հետո, երբ դավաճանները «խաղաղության» դարաշրջանով կոխել են մեր երկրի ներս ցեղասպաններին։
Ուշադրություն դարձնելու դեպքում կնկատեք, որ նրանք, ովքեր պայթյունի մեջ մեղադրում են հայերի անփութությանը, նրանք նաև խաղաղության դարաշրջանով հայերին վերացնելու ծրագրի սատարողներն են կամա, թե ակամա։
Իսկ հայերի անփութությունը իրականում հենց իրենք են, որ դավաճանին աջակցելով՝ թույլ տվեցին երկիրը անփույթ, անտիրական վիճակի հասնի՝ իրենց դնելով վերին արտի ցորենի տեղ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր