ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վթարի հետևանքով 70-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
20:54, 16.08.2022 | mamul.am
2532 | 0

Օգոստոսի 15-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ:

Վարորդները և «ՎԱԶ-21703»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 16-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված ուղևորուհին՝ 70-ամյա Հասմիկ Միրիմանյանը մահացել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր