ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Պատանի հայ բռնցքամարտիկները ևս մեկ բրոզե մեդալ ապահովեցին Թուրքիայի մրցաշարում
21:42, 16.08.2022 | mamul.am
2267 | 0

Էրզրումում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա առաջին իսկ մենամարտը հաղթական էր Հայաստանի հավաքականի համար, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
1/4 եզրափքկիչ մենամարտում ռինգ դուրս եկավ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ու վստահ հաղթանակ տոնեց Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկիի նկատմամբ։
Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանը տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ անցկացրեց և ոչ մի շանս չտվեց մրցակցին։ Արդյունքում՝ 5։0, և Դովլաթբեկյանը ոչ միայն նվաճում է կիսաեզրափակիչի ուղեգիր, այլև ապահովում առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ նա պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր