ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 3,4 միլիոնը
23:36, 16.08.2022 | mamul.am
2339 | 0

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը երեքշաբթի հայտարարություն է արել Ուկրաինայի ռազմական գործողությունների վայրերից, այդ թվում և Դոնբասից, Ռուսաստան տարհանվածների ընդհանուր թվի մասին։

Նրանց թիվն արդեն գերազանցել է 3,4 միլիոնը։ Այդ փախստականների թվում կա գրեթե 556,000 երեխա։

Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Միզինցևի, «առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության» Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 25501 մարդ։ Նրանց կեսից ավելին՝ 14242-ը երեխաներ են։
Իսկ պատերազմի սկզբից տարհանվածների ստույգ թիվը կազմում է 3,420,866 մարդ, որից 555,902-ը երեխաներ են:

Նրա խոսքով՝ Ուկրաինայից ՌԴ սահմանը հատել է 574 387 մեքենա։ Անցած մեկ օրվա ընթացքում սահմանային անցակետերով Ռուսաստան ժամանած ավտոմեքենաների թիվը կազմել է 5262 միավոր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր