ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի ղեկավար․ «Հրապարակ»
09:42, 17.08.2022 | mamul.am
3582 | 0

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն շարունակում է սեպտեմբերյան համագումարին ընդառաջ տարածքային խորհուրդների ձևավորումը։ Պարզվում է՝ «նախկինների» աջակցությանն են դիմում ոչ միայն համապետական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այլև անգամ ընդունում են ՔՊ և ղեկավար կազմում ընդգրկում:

Դիցուք, Արթիկում ՔՊ տարածքային խորհրդի ղեկավար է ընտրվել Անանիկ Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, ում շնորհիվ վերջին ընտրություններում ՔՊ-ն կարողացավ հաղթել Արթիկում։

Հիշեցնենք, որ ԵԿՄ-ի հայտնի Անանը նախկին իշխանությունների օրոք քավորի շնորհիվ է մեծ ազդեցություն ու կապեր ձեռք բերել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր