ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ․ «Հրապարակ»
09:50, 17.08.2022 | mamul.am
5073 | 1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձևականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ և պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ:

Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր դա անում, բայց անում էր զգուշորեն` թաղապետարանի աշխատակից Լիլիթ Նիկոյանի միջոցով, ում հատուկ սենյակ էր հատկացրել, վերջինս նախապես ուսումնասիրում-տնտղում էր, թե ում կարելի է ՔՊ շարքերը ներգրավել, ում` ոչ, որ գործընթացը հնարավորինս անաղմուկ ընթանա: Հիմա որոշել են հրաժարվել ավելորդ ձևականություններից և աշխատակիցներին պարտադրել, որ մտնեն ՔՊ»։

Առավել մանարամասն թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր