ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա կառավարվող քաոս է». Սենոր Հասրաթյան
13:54, 17.08.2022 | mamul.am
3088 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Ժամանակ առաջ Սև լճից էինք խոսում, հետո տեղի ունեցան Փառուխի սրացումները և մենք մոռացանք Սև լիճը... Բոլորովին վերջերս Եղցահողից՝ Գանձասար հատվածում արձանագրվեցին զինված բախումներ, մոռացանք Փառուխը... Ապա օրակարգ բերվեց Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանման հարցը, մոռացանք Եղցահողից Գանձասար ձգվող բարձունքների հանձնման մասին... Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, երկրորդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը... Այսօր դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ... Թե ինչ կհաջորդի դրան, ցույց կտա վաղը... Բայց որ սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է, դրանում, գրեթե, համոզված եմ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր