ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ունենք տեղեկություն, որ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ»․ Արտյուշ Գրիգորյան
10:26, 17.08.2022 | mamul.am
4097 | 0

«Ունենք դեռևս երկու անհետ կորած քաղաքացիներ։ 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ։ Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի»,- այսօր՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ»,- նշեց նա։

«Հիմա որոնողական աշխատաքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ շենքի փլուզման վտանգ կա։

Գրիգորյանը նշեց, որ որոնողական աշխատանքներում ներգրավվել են փրկարար շներին։

«Շները որոնողական աշխատաքներ են իրականացնում, որ կարողանանանք մոտավոր ազդակ ստանալ, թե քաղաքացին փլատակների որ մասում է գտնվում, եթե, իհարկե, փլատակներին մոտ է»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր