ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Դիլիջանի համայնքապետի ուսուցչուհին նրա դեմ բողոք է ներկայացրել». Ոսկան Սարգսյան
01:06, 18.08.2022 | mamul.am
4058 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դիլիջանի համայնքապետի ուսուցչուհին նրա դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն

Հաղարծին գյուղի բնակչուհի Ասպրամ Հայրապետյանը տևական ժամանակ ահազանգում է իրենց թաղամասում կոյուղու բացակայության, բաց հոսող, գարշահոտ կոյուղաջրերի, հակասանիտական ահավոր դրության մասին։ Այդ խնդրի լուծման վերաբերյալ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ քննարկում ունենալու համար Ասպրամն իր փոքրահասակ երեխայի ուղեցությամբ օգոստոսի 9-ին եղել է համայնքապետարանում, համայնքապետը տեղում չի եղել, քարտուղարուհին Ասպրամին հորդորել է սպասել։ Ասպրամը երեխայի հետ ընդունարանում նստել են, երեխան ցանկացել է հեռախոսով միանալ քաղաքապետարանի Wi-Fi-ին, սակայն մայրը չի թողել, սակայն ինքն իր հեռախոսը միացրել է, որ իր մազերն ուղղի, երեխան էլ մատով հեռախոսին դիպել, այն միացել է, և համայնքապետարանի ընդունարանից ինչ-որ թեք կադր է նկարվել, որից հետո Ասպրամը հեռախոսն անջատել է։

Համայնքի ղեկավարն եկել է, նա խիստ զայրացել է, Ասպրամի կողմից «ռազմավարական օբյեկտ» համայնքապետարանում «պատերազմական իրավիճակում» նկարելու համար զանգահարել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որ ոստիկաններ գան համայնքապետարան։ Ասպրամը համայնքի ղեկավարին տվել է իր հեռախոսը, ասելով, որ նա կարող է զննել այն, այնտեղ վտանգավոր նկար չկա, սակայն Դ․ Սարգսյանը հրաժարվել է։ Ի դեպ, Ա․ Հայրապետյանը ժամանակին եղել է Դ․ Սարգսյանի ուսուցչուհին, նրանց դպրոցում գերմաներեն է պարապել։ Ասպրամը դուրս է եկել համայնքապետի աշխատասենյակից։ Դ․ Սարգսյանի զանգից հետո համայնքապետարան են եկել Հաղարծնի տեղամասային տեսուչը և ոստիկանության Դիլիջանի բաժնի մի աշխատող։ Ոստիկանության Դիլիջանի բաժնում ոստիկանները նայել են Ասպրամի հեռախոսը, ուսումնասիրել այնտեղ առկա նկարները և ծիծաղել են: Ա․ Հայրապետյանն ասաց, որ իր փոքրահասակ երեխան վախեցել է համայնքի ղեկավարի ագրեսիվ պահվածքից, Դիլիջան գնալու դեպքում երեխան մորը հարցնում է՝ մա՛մ, մեզ նորից միլիցիա են տանելո՞ւ։ Օգոստոսի 10-ին Ա․ Հայրապետյանը Դիլիջանի համայնքապետի դեմ ոստիկանության Դիլիջանի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել։ Ա․ Հայրապետյանը Հաղարծին գյուղի իրենց թաղամասի բաց կոյուղագծի անմխիթար վիճակի մասին գրավոր դիմել է Տավուշի մարզպետարան»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր