ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նկուղային հարկերում հայտնաբերեցինք տարածքներ, որոնք մեր ունեցած նախագծերում չկային»․ ԱԻ փոխնախարար
10:48, 17.08.2022 | mamul.am
2181 | 0

Այսօր՝ « Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքների ավարտվելուց հետո շենքն ապամոնտաժվելու է։

«Մենք հատակագիծը, նախագիծն ի սկզբանե ունեցել ենք, բայց որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերեցինք տարածքներ՝ հատկապես նկուղային հարկերում, որ մեր ունեցած նախագծերում չէին երևում, դրա համար լրացուցիչ նախագիծ ուզեցինք, որ նույնականացնենք մեր ունեցածի հետ»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք նախագիծը ժամանակի ընթթացքում փոխվել է, փոխնախարարը պատասխանեց․ « Փլուզում է տեղի ունեցել, ամբողջ կառուցվածքը խաթարվել է, դժվար է ասել ՝եղել է որևէ տարածք, որը նախագծում չկար, թե փլուզման ժամանակ կառուցվածքային փոփոխություններ հետևանքով է այդպես երևում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր