ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վրդովված ենք ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն մեղադրում են ռուսական կողմին՝ «Սուրմալու»-ի ողբերգության մեջ․ ՌԴ դեսպանատուն
12:12, 17.08.2022 | mamul.am
7258 | 2

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչեցնում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Սա համարում ենք ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, և որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։

Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ։
Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Նշենք, որ ռուսական կողմը, ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր