ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ինն է, որը պետք է պայթեցներ Հյուսիս-հարավի որոշ թունելներ». Արթուր Դանիելյան
13:00, 17.08.2022 | mamul.am
13681 | 2

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայթած պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն էր: «Ապառաժ»-ը միակ ընկերությունն է, որը կարող էր իրականացնել իրագործման փուլ մտած Հյուսիս-հարավի Սյունյաց հատվածը: Հայաստանն Իրանին կապող այդ ճանապարհը բազմաթիվ թունելներից է բաղկացած, թունելներ, որ պիտի պայթեցվեին «Ապառաժի» կողմից: Այլ ընկերություն Հայաստանում պարզապես չկա: Ավելին ասեմ՝ Վրաստանում էլ չկա, Իրանում էլ:

Տարօրինակ զուգադիպությամբ պայթյունը տեղի ունեցավ, երբ պարզ դարձավ, որ Իրանը համաձայնեցրեց միջուկային գործարքի տեքստը Եվրոպայի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր