ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ռուսներն առանց խոշոր դիվերսիաների Հայաստանից չեն հեռանալու». Նաիրի Բադալյան
22:47, 17.08.2022 | mamul.am
5114 | 2

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն ակհայտ ցայտնոտի մեջ է:
Արևմտյան նորագույն տեխնիկայով պատերազմի ընթացքում վերազինվող ու պատերազմի ընթացքը փոխած ուկրաինական բանակն արդեն հարվածներ է հասցնում Ղրիմի տարածքին ու պատրաստվում է հակահարձակման հարավային՝ Խերսոնի ուղղությամբ:
Ուկրաինական պատերազմում խոշոր պարտությունը ավտոմատ բերելու է Ռուսաստանի պուտինիստական-ֆաշիստական քաղաքական համակարգի և գաղութային լծի փլուզման եթե ոչ իր երկրի սահաններում, ապա հաստատապես իր սահմաններից դուրս՝ ներառյալ Հայաստանը:
Այդ առումով անգամ, եթե մեզ դուր չեն գալիս որոշ ուկրաինական գործիչների հայտարարությունները Հայաստանի կամ Արցախի խնդրի մասին, այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ Ուկրաինան այսօր օբյեկտիվորեն ոչ միայն իր, այլ ռուսների բոլոր հարևանների ազատության համար է կռվում ու Ուկրաինայի հաղթանակը նաև Հայաստանի փրկությունը կլինի ռուսական գաղութային լծից:
Բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ իրենց կողմից պետք է պատրաստ լինեն առաջիկայում ստանալիք ազատությունը տնօրինելու:
Իսկ դրա համար պետք է, որ Հայաստանի ապագան ՆԱՏՕ-յում ու Եվրոմիությունում տեսնող ուժերն արդեն այսօր կազմակերպական ու քաղաքական առումով պատրաստ լինեն Ռուսաստանի Հայաստանից հեռանալու պահին քայլոների ու նրանց խորհրդարանական պարտնյոր մյուս ռուսալեզների կողմից գետնին շպրտվելիք իշխանությունը վերցնելու և պերմյակովի անվան 102-րդ կատաղի զինված գժանոցի կողմից Հայաստանի տարածքից դուրս գալուց առաջ մեր երկրի ու մեր ժողովրդի հանդեպ կատարելիք ծանրագույն հանցագործությունները կանխելու համար:
Իսկ որ «Սուրմալու»-ն վերջինը չէր ու այդպիսի փորձեր լինելու են, դրանում կասկած չկա:
Ռուսներն իրենց 102-րդ կատաղի զինված գժանոցով առանց լուրջ պրովոկացիաների ու խոշոր դիվերսիաների, հենց այնպես Հայաստանից չեն հեռանալու:
Նրանց Հայաստանից հեռացնելու հարցն այսօր լուծում է ուկրաինական բանակը:
Մնում է, որ հայերս էլ կարողանանք լուծել Հայաստանի տարածքում ռուսների կողմից պրովոկացիաների, տեռորիստական ակտերի ու խոշոր դիվերսիաների կանխարգելման հարցը»:

Աղբյուրը` Նաիրի Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր