ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այս օրերին հանգստանում ու լուսանկարներ է հրապարակում Հունաստանից
22:12, 17.08.2022 | mamul.am
4585 | 2

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած ուժգին պայթյունը, որն այս պահի դրությամբ խլել է 16 մարդու կյանք, իսկ մի հսկայական տարածք վերածել աղետի գոտու, հերթական անգամ մեր կյանքը բաժանեց երկու հատվածի՝ մինչև փլուզումը և փլուզումից հետո, գրում է «168.ամ»-ը:

Հայաստանում երեկ արդեն հայտարարվեց երկօրյա սուգ: Մարել է առնվազն 16 օջախ, խեղվել են ճակատագրեր, հոգեբանական լրջագույն խնդիրներ ունեն հարյուրավորները:

Այս օրերին հերթական անգամ բացահայտվեց կառավարող ուժի կառավարման դեմքը՝ զրո ՕԳԳ և անչափելի պոպուլիզմ: Տարբեր տրամաչափի ՔՊ-ական գործիչներ պարբերաբար հայտնվում են պայթյունի գոտում, լուսանկարվում իբր որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու պահին, ոմանք խոսում են, որոշներն էլ հայտարարում են իրենց առաջիկա քաղաքական պլանների մասին ու տալիս քարոզարշավի մեկնարկ:

Դեպքի վայրում չերևաց միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Վերջինս բավարարվեց միայն մեկ հերթապահ հաղորդագրության տարածմամբ, մինչդեռ ակնկալվում էր, որ Պաշտպանն անձամբ պետք է հանդիպեր հիվանդանոցներում գտնվող մարդկանց, վիրավորում չստացած, բայց տեղում պայթյունի պահին այդտեղ գտնվողների, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորների հետ: Թվում էր՝ ՄԻՊ-ը տեղում մարդու իրավունքների տասնյակ խախտումներ պիտի որ արձանագրեր:

Բայց իրականում Քրիստիննե Գրիգորյանը դա չէր կարող անել, քանի որ վերջինս գտնվում է Հունաստանում, հանգստանում է… Լավ է անում. հանգստի իրավունքը յուրաքանչյուր մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, բայց երբ երկրում նման ահռելի մասշտաբի աղետ է տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է որ փոքր-ինչ ավելի զուսպ լինի, այլ ոչ թե իր փառահեղ հանգստից լուսանկարներ հրապարակի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր