«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սգում է «Սուրմալուի» ողբերգության հետևանքով մահացածների համար, սակայն միջազգային հանդիպումը չեն կարող հետաձգել։ Այսօր նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 11 մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց ռումինական «Կլուժին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Երկրորդ փուլում երևանցիները 2 խաղերի արդյունքում հաղթեցին լյուքսեմբուրգյան «Դյուդելանժին»՝ 4:2 հաշվով: Որակավորման երրորդ փուլում Երևանի թիմը պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (0:5 և 0:2) և դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ: |