ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իսկ կլինի՞ էդ մարդիկ իրենց ընտրածներին հարցնեն՝ ինչո՞ւ էր հրշեջ մեքենայի խողովակը ծակ»․ Կ․ Հարությունյան
00:12, 18.08.2022 | mamul.am
4560 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը ցույց տվեց, որ երկուսուկես տարվա՝ հեղափոխության անունով եկած իշխանությունը բանակին զենքուզրահով ամրացնելու, պաշտպանական դիրքերը ժամանակակից միջոցներով հագեցնելու փոխարեն միայն զինվորին ելակով էր կերակրում, զինվորին տրամադրված վարտիքները գովազդում ու համարում, որ բանակ է պահում: Մենք էլ միամիտ մտածում էինք՝ եթե բանը հասել է զինվորի սեղանը ելակով զարդարելուն, ուրեմն զենքի հարցում ամեն բան կարգին է:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքը ցույց տվեց, որ նույն՝ արդեն չորս տարվա իշխանության օրոք ԱԻՆ-ը առաջնակարգ, բայց միաժամանակ պարզունակ միջոցները չունի արտակարգ իրավիճակներում աշխատելու համար, ու արդեն քանի օր է՝ տարբեր մարդիկ փրկարարներին են քննադատում, թե քարը սխալ տեղից բռնեց, կամ էնտեղ չէր, որտեղ ու ինչպես ու ինչով պետք է լիներ:
Իսկ կլինի՞ էդ մարդիկ իրենց ընտրածներին հարցնեն, թե ինչո՞ւ էր հրշեջ մեքենայի խողովակը ծակ, կամ ինչու է մեր ԱԻՆ-ը այդքան խղճուկ: Ու երկու դեպքում էլ այս իշխանությունը հույսը դրել էր մարդկանց էնտուզիազմի, հայրենասիրության ու մարդասիրության վրա:
Կամ էն Ավինյանին, որն իր խելքով հարմար պահ էր գտել՝ որպես քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու ներկայանալու համար, մի իշխանական լրագրող հարցրե՞ց՝ ի՞նչ էիր անում անցած տարիներին, երբ պաշտոնյա էիր, ոչ ավել, ոչ պակաս՝ փոխվարչապետ, ի՞նչ ես արել, որ բանակն ավելի առաջնակարգ զենքեր ունենա, որ մեր դիրքերը ժամանակակից կահավորում ունենան, որ մեր ԱԻՆ-ը նման դեպքերում չխեղճանա, ու, առհասարակ, դու և քո թիմը ի՞նչ եք արել մինչև հիմա երկրի ու ժողովրդի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր