ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«2 օր առաջ ռուսական կողմին բարեկամաբար հորդորել էի». Ստյոպա Սաֆարյան
23:06, 17.08.2022 | mamul.am
6416 | 3

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «2 օր առաջ ռուսական կողմին բարեկամաբար հորդորել էի «տիրություն» անել «Սուրմալու»-ի պայթյունի հետ կապված ահասարսուռ վարկածներ հրապարակ շպրտող յուր համակիր /մեղմ ասած/ կայքերին։ Երբ առաջին իսկ ժամերին խունջիկլամիշներով շրջանառության մեջ է դրվում «պայթեցվելու» կամ «ահաբեկչության» վարկածը, ըստ որում՝ բավական փնթի ձևերով դա վռազ կապելով Արևմուտքի, ՄԱԿ-ի հետ, ապա պետք է պատրաստ լինես նաև կոնտրհարձակման՝ երբ այն քո հետ կապողներ էլ կլինեն, քանզի «գողն առաջինն է գոչում՝ բռնեք գողին» տրամաբանությունը գործում է, իսկ առաջինը դա գոչողները չափազանց փնթի են անում ամեն ինչ։ Ուստի այդ փնթիության արդյունքում կոնտր հարց է ծագում հենց նրանց կողմից, ում դու ինքդ արդեն «համոզել» ես, որ պայթյունը ինքնաբուխ չէր, այն է՝ «չլինի՞ դու ես․․․»
Այդպես էլ եղավ, և այսօր Ռուսաստանի ԱԳ բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ թե ձեր երկրի կայքերում «Սուրմալու»-ի պայթյունը Ռուսաստանի հետ կապողներ են եղել․․․
Միթե՞ դժվար էր հասկանալ, թե ինչպես է աշխատելու բումերանգը․․․ Միթե դժվար էր հասկանալ, որ Արամ Գաբրիելյանովի, Վոռգոնզոների, Արմյանսկի վենդետաների, Ազատագրումների, Սաթիկ Սեյրանյանի ու այլոց կայք-ալիքների ստեղծած ինֆորմացիոն խճանկարը բերելու էր Ռուսաստանի համար այդպիսի հետևանքների․․․․ Ինձ համար այդքան էլ դժվար չէր տեսնելը, թե ինչ է լինելու ու դրա մասին գրեցի, բարեկամաբար հորդորեցի հնարավոր հետևանքների մասին․․․
Եվ վերջինը․ եթե անգամ հայկական անկախ կայքերում ինչ-որ վարկածներ են շրջանառվել, միթե՞ դա որևէ երկրի ԱԳՆ-ի կողմից մեկ այլ երկրի ԱԳՆ-ի բողոքի նոտա հղելու թեմա է։ Իհարկե ոչ։ Ճիշտ հակառակը, վերջին տարիներին քանի անգամ հայկական կողմն է ունեցել բավարար իրավունք բողոքի նոտա հղելու ռուսական պետական հեռուստաեթերներից Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ ժայթքող թույնի ու զրպարտության դեմ նոտա հղելու համար, բայց չի արել․․․ Մի՞թե ռուսաստանի պետական հեռուստաընկերություններով չէին անում դա Վլադիմիր Սոլովյովը, Սեմյոն Բաղդասարովը, Մարգարիտա Սիմոնյանը, Սերգեյ Կուրղինյանը․․․․ Մոռացե՞լ եք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր