ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
09:00, 18.08.2022 | mamul.am
2191 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար սահմանել։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքն արդեն իսկ նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու և դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ:

Եվ, այսպիսով, առաջարկվում է հնարավորություն տալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ստանալու հավելավճար՝ ստաժի հաշվարկմամբ: Նախագծերով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար տրամադրել հավելավճար, ինչպես նաև վերականգնել ՀՔԾ նախկին աշխատակիցների՝ դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը, կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր