ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի. «Հրապարակ»
09:18, 18.08.2022 | mamul.am
7953 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք․ այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել և կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլև խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո:

Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է։ Ուշագրավ է, որ Արցախը, որպես կանոն, մաս-մաս տրվել է Ադրբեջանի համար նշանակալից օրերին, ինչի համար էլ Փաշինյանին մեղադրում են Ալիևի հետ ուղիղ կապի ու համագործակցության մեջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր