ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բավականին բարդ է լինելու անհետ կորած քաղաքացու հայտնաբերումը»․ ԱԻ նախարար
11:36, 18.08.2022 | mamul.am
4219 | 0

«Այս պահի դրությամբ աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են երկու հատվածում, որտեղ մեր ունեցած տեղեկություններով գտնվում է անհետ կորած քաղաքացին»,- այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին, ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Փորձում ենք կատարել մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, հարկադիր փլուզումներ ենք իրականացնում, որ կարողանանք մոտենալ բուն նկուղային հարկին, որտեղ գտնվում է քաղաքացին»,- հավելեց նա։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվում է էպիկենտրոնային գոտում, որտեղ եղել են հարվածային ալիք, հրդեհ, այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու նրա հայտնաբերումը»,- նկատեց նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր