ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արդյոք դիտարկվո՞ւմ է ահաբեկչության կամ որևէ դիտավորության վարկածը»․ Փաշինյանը՝ Քյարամյանին
12:00, 18.08.2022 | mamul.am
3360 | 0

Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյոք դիտարկվո՞ւմ է ահաբեկչության կամ դիտավորության վարկածը։

Քյարամյանը նշեց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը։

«Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»,- նշեց ՔԿ նախագահը՝ հավելելով, որ ներկա պահին քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցող հանցագործությունների մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր