ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Դիմում եմ Քաղավիացիայի կոմիտեի նոր ղեկավարությանը». Սեդա Աղբալյան
12:36, 18.08.2022 | mamul.am
3570 | 0

Լրագրող, տուրիստական գործակալության տնօրեն Սեդա Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես գիտեմ, որ մեր երկրում որևէ խնդիր լուծվում է միայն այն դեպքում, երբ հրապարակակին ես խոսում այդ մասին... Հիմա հրապարակային դիմում եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր ղեկավարությանը...

Լեհական ավիաուղիները նոր կանոնակարգի համաձայն չի թույլատրելու ուղևորներին թռիչքին մասնակցել, եթե չունեն տրանզիտ վիզա: Լեհաստանի դեսպանատունը նախապես խոստացավ արտահերթ կարգով ընդունել տրանզիտ վիզայի դիմումները, սակայն նամակներին այդպես էլ չարձագանքեց: Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գտնվում են Հայաստանից դուրս, ունեն վերադարձի տոմս Վարշավայով, սակայն չեն կարող մասնակցել թռիչքին՝ տրանզիտ վիզա չունենալու պատճառով... ՀՀ քաղաքացիների իրավունքը խախտվում է, Լոտ ավիաընկերությունը պարտավոր է 100%-ով փոխհատուցել ավիատոմսերի գումարը... Քաղավիացիայի կոմիտեն այն պետական մարմինն է, որը պետք է պարտավորեցնի լեհական ավիաուղիներին փոխհատուցել... Տեսնենք՝ ինչ կանի մեր նոր ավիացիոն ղեկավարությունը...»:

Աղբյուրը` Սեդա Աղբալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր