ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+9 °C
«Այսինքն, եթե մտավախություն ունենք, այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ»․ փոխոստիկանապետ
13:15, 01.09.2022 | mamul.am
3268 | 0

«Վեդիում տեղի է ունեցել միջադեպ մի խումբ մարդկանց մասնակցությամբ, պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով՝ ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ էլի նույն վիճաբանությունը կշարունակվի նույն մարդկանց միջև, Ֆիդանյանը պատասխանեց. «Մտավախություններ կան, իհարկե, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Այսինքն, եթե մտավախություն ունենք, այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ: Եթե չկան հիմքեր, պետք է ազատ արձակվեն անհապաղ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր