ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լեհաստանը Գերմանիայից պահանջում է ավելի քան մեկ տրիլիոն դոլար
18:18, 01.09.2022 | mamul.am
7613 | 0

Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից իրեն հասցված վնասի համար։ Վարշավան այն գնահատել է 1,3 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Լեհաստանում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին, գրում է Reuters-ը։

«Այն գումարը, որը ներկայացվել է որպես կրած վնասների չափ, ամենասահմանափակն է, կոնսերվատիվը: Այն կարող է զգալիորեն աճել: Դա 6 տրիլիոն 200 միլիարդ զլոտի է (1,3 տրիլիոն դոլար - խմբ.): Ինչ վերաբերում է Գերմանիային, Հաշվի առնելով, որ նման փոխհատուցում վճարվել է տասնամյակներ շարունակ, Գերմանիայի տնտեսության համար սա ուժերից վեր գումար չէ»,- ասել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով նացիստական ​​Գերմանիայի հարձակման և 1939-1945 թթ գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին զեկույցի ներկայացման ժամանակ

Յարոսլավ Կաչինսկու խոսքով, մի քանի տասնյակ երկրներ փոխհատուցում են ստացել Գերմանիայից, իսկ Լեհաստանը՝ ոչ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր