ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ուկրաինական դատարանը բռնագրավել է Եվտուշենկովի ունեցվածքը
21:54, 01.09.2022 | mamul.am
6326 | 0

Ուկրաինայում կայացել է Ռուսաստանի քաղաքացու ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ առաջին դատական որոշումը։ Այսօր Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի դատավորների խորհուրդը բավարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարության հայցերը և որոշում է կայացրել գանձել ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովի ունեցվածքը հօգուտ պետության։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ էր կիրառել Եվտուշենկովի նկատմամբ։

Արդյունքում Ուկրաինայի տարածքում Եվտուշենկովից առգրավվել է 17 անշարժ գույք և մի քանի ուկրաինական ընկերությունների բաժնետոմսեր։

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը կարծում է, որ Եվտուշենկովը մի շարք ընկերությունների սեփականատեր է, որոնք զբաղվում են ռուսական բանակի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր