Քաբուլում ՌԴ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով դիվանագիտական առաքելության երկու աշխատակից է զոհվել, գրում է РИА Новости-ն:
«Առավոտյան անհայտ անձը գործի է դրել պայթուցիկ սարք, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ դեսպանատան երկու աշխատակից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությոան տեքստում: