ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Իրանը Հայաստանում մեքենաների արտադրություն կբացի. #Mehr
19:12, 05.09.2022 | mamul.am
11801 | 0

Հայաստանը ողջունում է երկրում իրանական ավտոմեքենաների գործարան կառուցելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի խթանման կազմակերպության (TPO) ղեկավար Ալիռեզա Փայման-Պաքը, հայտնում է Mehr-ը։

Իրանցի պաշտոնյան երկուշաբթի օրը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի ստեղծումը և կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների արտադրության գծի համատեղ շինարարությունը։

Փեյման-փաքը հայտնել է, որ Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի՝ նպատակ ունենալով ապրանքներ արտահանել Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր