ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին
09:42, 06.09.2022 | mamul.am
6309 | 0

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին, այս մասին գրում է The Epoch Times-ը։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Թայվանի՝ պաշտպանության ոլորտում ամենախոշոր գործարքը Ջո Բայդենի օրոք։

The Guardian-ը մանրամասնում է, որ փաթեթը ներառում է 355 մլն դոլարի Harpoon հականավային հրթիռներ ու 85 մլն դոլարի Sidewinder ինքնաթիռներով կառավարվող հրթիռներ, մինչդեռ միջոցների հիմնական մասը՝ 655 մլն դոլարը, ուղղված է լինելու թայվանական ՀՕՊ համակարգերի ստեղծմանն ու աջակցությանը։

Վաշինգթոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյուն ասել է, որ զենքի վաճառքը «վտանգում է չին-ամերիկյան հարաբերությունները», և որ «իրավիճակի զարգացման ֆոնին՝ Չինաստանն իրավական քայլեր կձեռնարկի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր