ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+9 °C
Միջազգային հետախուզումը դադարեցվել է. «Հրապարակ»
09:24, 08.09.2022 | mamul.am
5462 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզումը հանվել է, և նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր:

Հիշեցնենք․ նրա նկատմամբ դեռեւս 2020-ին քրեական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտեն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը և մեկնել որևէ եվրոպական երկիր։ Եվ հիմա, ասում են, հետախուզումը հանվել է։ Օրերս էլ Մինասյանը կնոջ և երեխաների հետ Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Մոսկվայի Մեծ թատրոնի բակից։

Դատախազությունը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հետախուզումը Մինասյանի նկատմամբ չի դադարեցվել։ Այսինքն՝ հետախուզումը Հայաստանում չի հանվել, բայց այլևս Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չէ։ Նշանակում է՝ Հայաստան գալու դեպքում նա կձերբակալվի, սակայն կարող է աշխարհով մեկ շրջել: Եվ, մեր տեղեկություններով, նա արդեն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանություններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտոնապես հայտարարեն: Ավելին, մեր աղբյուրը պնդում է, որ ՀՀ իշխանությունը նաև «փրկագին» է ստացել Միքայել Մինասյանից` այս քայլի դիմաց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր