ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Զելենսկին Կիևում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
19:36, 08.09.2022 | mamul.am
5625 | 0

Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հանդիպման ընթացքում Բլինքենը Զելենսկիին տեղեկացրել է անվտանգությանն ուղղված՝ ԱՄՆ-ի վերջին տրանշի մասին, հայտնում է CNN-ը։

«Նախագահ Բայդենը բացահայտ հայտարարել է, որ մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Ես ևս մեկ անգամ այդ մասին հայտարարել եմ նախագահ Զելենսկիին և նրա թիմին Կիևում, որը և կմնա ինքնիշխան և անկախ Ուկրաինայի մայրաքաղաքը»,- ասել է Բլինքենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր