ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը թվիթերյան իր էջում գրել է. «Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի լուրը։ Հուսով ենք՝ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու ուղղությամբ»: |