ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
ՀԱՊԿ-ը հայտարարություն տարածեց
14:16, 13.09.2022 | mamul.am
31197 | 3

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»:

Նշվում է, որ աշխատանքներ են կազմակերպվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր