ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ցեղասպանությունը վերապրածի մասին «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
01:30, 16.09.2022 | mamul.am
25543 | 0

Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Eurimages-ին, Հայաստանի Ազգային կինոկենտրոնին, Լիտվայի կինոկենտրոնի, Arte/ZDF-ին, ինչպես նաև բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին և հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր