Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի, գրում է TASS-ը։ Երկու երկրների սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ մարտերն սկսվել են սեպտեմբերի 14-ին և ընթացել երկու երկրների ընդհանուր սահմանի ողջ երկայնքով։ Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը պայմանավորվել են հրադադարի և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու շուրջ։ Սակայն նույն օրը երեկոյան ռազմական գործողությունները վերսկսվել են և շարունակվել սեպտեմբերի 17-ին ընդհանուր սահմանի առանձին հատվածներում։ |