ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Հայաստանին են հանձնել Դավիթի մարմինը, ում վերքերը վիրակապում էին ադրբեջանցիները». Արամ Գևորգյան
13:06, 19.09.2022 | mamul.am
18328 | 0

Բլոգեր, լրագրող Արամ Գևորգյանը գրում է. «Հավանաբար տեսել եք այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը... Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. նկարները, ի ցույց աշխարհի ցուցադրեն, որ տեսեք-տեսեք, մենք վիրակապում ենք հայ զինվորին, իսկ հետո սպանեն ու մարմինն ուղարկեն Հայաստան։ Լույսերի մեջ մնաս, Դավի՛թ ջան»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր