ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Պուտինը դիմել է Երևանին ու Բաքվին
15:01, 20.09.2022 | mamul.am
15430 | 2

Ռուսաստանին մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում. Մոսկվան հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է ելնել այն հանգամանքից, որ լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։

Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ, փոխանցում է ТАСС-ը: «Դիմակայության գոտի առաքելություն է ուղարկվել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Նրան հանձնարարված է իրադրության ուսումնասիրման արդյունքներով պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ նոյեմբերին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր