ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Կիևն արձագանքել է Ռուսաստանի նախաձեռնած «հանրաքվեին»
21:48, 20.09.2022 | mamul.am
6288 | 0

Լուգանսկի և Դոնեցկի՝ այսպես կոչված «Ժողովրդական Հանրապետությունների», ինչպես նաև Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների վերաբերյալ «հանրաքվեները» չեն ազդի Կիևի դիրքորոշման վրա՝ կապված Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մտադրության հետ, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

«Ո՛չ կեղծ հանրաքվեները, ո՛չ հիբրիդային մոբիլիզացիան ոչինչ չեն փոխի… Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի ազատագրելու իր տարածքները և կշարունակի ազատագրել դրանք՝ անկախ նրանից, թե ինչ են ասում Ռուսաստանում», - գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնեցկի և Լուգանսկի անջատական կազմավորումների, ռուսամետ իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի կունենան «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով: Նման որոշում է կայացրել նաև Խերսոնի մարզի՝ ռուսների հսկողության տակ գտնվող տարածքի տեղական իշխանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր