ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Starlink-ն այժմ հասանելի է բոլոր մայրցամաքներում, ներառյալ՝ Անտարկտիդան
23:42, 20.09.2022 | mamul.am
6800 | 1

Ամերիկյան SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետ ցանցն այժմ հասանելի է Երկրի բոլոր մայրցամաքներում։ Այս մասին Իլոն Մասքը հայտնել է Twitter-ում։

«Starlink»-ն այժմ ակտիվ է բոլոր մայրցամաքներում, այդ թվում՝ Անտարկտիդայում»,- գրել է նա։

Սեպտեմբերի 18-ին SpaceX-ը ուղեծիր էր ուղարկել ևս 54 Starlink արբանյակ Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից:

Starlink-ը արբանյակային ցանց է, որն ապահովում է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն 1 գիգաբիթ/վրկ արագությամբ: SpaceX-ը նախագիծը գործարկել է 2018 թվականի փետրվարին։

Ընկերությունն արդեն ավելի քան երեք հազար արբանյակ է արձակել տիեզերք՝ Starlink ցանցը տեղակայելու համար։ Ընդհանուր առմամբ, SpaceX-ը նախատեսում է ուղեծիր ուղարկել 42000 սարքավորում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր