ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՊՆ խոսնակը՝ դիրքային հնարավոր կորուստների և զոհվածների անունները չհրապարակելու վերաբերյալ
10:24, 21.09.2022 | mamul.am
7175 | 0

«Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»,- «Եռաբլուր» պանթեոնում՝ անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին, ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ինչ վերաբերում է զոհվածների անունները չհրապարակելուն, նա նշեց. «ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո»:

Պն խոսնակը հավելեց, որ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա, իսկ շրջափակման մեջ գտնվողն ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել:

ՊՆ խոսնակը՝ դիրքային հնարավոր կորուստների և զոհվածների անունները չհրապարակելու վերաբերյալ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր