ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը հայտարարությու է տարածել. «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակը: 31 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարերի երազանքը: Այսօր՝ անկախության ձեռքբերումից 31 տարի անց, մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք, և բացառապես մեզնից է կախված՝ կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմքի վրա ենք կառուցելու մեր Ապագան...»: |