ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա. քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է». նախարար
12:24, 21.09.2022 | mamul.am
3299 | 0

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է»,- լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիվանդանոցներում արդեն բավական դուրսգրվածներ ունենք: Ե՛վ մեր բոլոր վիրավոր զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա»,-ասել է Ավանեսյանը:

«Բժիշկներն ամեն ինչ անում են, որ մենք ունենանք դրական դինամիկա: Այն, որ վիճակը կայուն է, բավականին լավ է»,-հավելել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր